Վրաստանի քաղաքացու օդապարիկը չի բացվել. հրատապ


Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին Աբովյանի փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից մեկ երիտասարդ օդապարիկով ցատկել է, բայց օդապարիկը չի բացվել:
Կամրջի երկարությունը 640 մետր է, լայնությունը՝ 14,5 մետր, իսկ բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մետր է կազմում:

Տուժողը Վրաստանի քաղաքացի 28-ամյա Անդրեյ Նոսենկոն էր, ով ընկերոջ հետ միասին հերթական թռիչքն էին կատարում: Ընկերոջ օդապարիկը, բարեբախտաբար, բացվել էր: Շտապ օգնության մեքենան տուժողին տեղափոխեց Աբովյան բժշկական կենտրոն:
Նկատենք, երիտասարդը չէր կորցրել ինքնատիրապետումը եւ տեսնելով Աբովյան մարզային հեռուստաընկերության տեսախցիկը՝ անգամ ողջունեց:
Նախնական տեղեկություններով նա ստացել է ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածների սալջարդ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը բավարար են գնահատում: