Ուղեղի լավ աշխատանքին նպաստող սնունդ

 

Մարդիկ, որոնք սննդի մեջ օգտագործում են ֆլավոնոիդներով (հակաօքսիդանտներ) հարուստ սննդի երկու չափաբաժնից ավել, կարող են պարծենալ ավելի երիտասարդ ուղեղով. նրանք ունեն կենտրոնացման նույնպիսի մակարդակ, ինչպիսին ավելի երիտասարդ մարդիկ: Մեկ այլ՝ ֆրանսիական հետազոտություն ցույց է տվել, որ մարդիկ, որոնց ճաշացանկը հարուստ է կարոտինոիդներով, ավելի հազվադեպ են բախվում ճանաչողական գործառույթների թուլացման խնդրին: Մեր «գորշ բջիջների» համար ամենավատը միօրինակությունն է: Նույնիսկ եթե օգտագործենք էկոլոգիապես մաքուր և օգտակար սնունդ, բայց սահմանափակ տեսականիով, ապա արդյունքը հակառակը կլինի. գլխուղեղի ծերացման գործընթացը կարագանա:: Սննդամթերքները կարեւոր դեր են խաղում ուղեղի գործունեության մեջ: Կան բազում սննդամթերքներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը ;Որպիսի ուղեղր լավ աշխատի սննդակարգում պարտադիր պետք է ներառել հետևյալ մթերքները`

1

Հապալաս ` Հապալասը բարելավում է կարճաժամկետ հիշողությունը:  Ըստ USDA հետազոտության տվյալների՝ հապալասի հանուկով հարուստ դիետան կարող է բարելավել շարժողական ունակությունները եւ կարճատեւ հիշողությունը: Այս փոքրիկ հատապտուղը կարող է նույնիսկ օգնել իջեցնելու Ալցհեյմերի հիվանդության վտանգը:

2

Բրոկոլի` Ուղեղի բարձր աշխատունակությունն ապահովելու համար անհրաժեշտ են հակաօքսիդանտներ: Բրոկոլին հարուստ է հակաօքսիդանտներով: Այն հայտնի է իբրև հակաքաղցկեղային միջոց: Նրա մեջ կա նաև վիտամին K, որը ևս խթանում է մտավոր ունակությունները:

3

Սխտոր ` Սխտորը ամենահագեցած սննդամթերքներից է: Այն ամրապնդում է սրտանոթային համակարգը, որը իր հերթին դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

shokolady-erkaracnum-n70951-1

Մուգ շոկոլադ` Փորձեք ընտրել այնպիսի շոկոլադ, որի պարունակության մեջ կա առնվազն 70% կակաո: Այս ախորժահամ աղանդերը պարունակում է ֆլավանոլ կոչվող հակաօքսիդանտ, որը բարելավում է ուղեղին մատակարարվող արյան շրջանառությունը և պաշտպանում ուղեղի բջիջները վաղաժամ ծերացումից:

5

Կանաչ և սև թեյ` Այցգեյմեր հիվանդության դեպքում երկու թեյերն էլ հզոր դրական ազդեցություն են գործում, սակայն կանաչ թեյի ազդեցությունը տևում է մի ամբողջ շաբաթ, իսկ սև թեյինը` միայն մեկ օր:

6

Լոլիկ` Լոլիկի մեջ կա լիկոպին կոչվող հակաօքսիդանտ, որը խթանում է մարդկանց մտավոր զարգացումը: