Լոռու մարզում Opel-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ). shamshyan.com

Լոռու մարզում այսօր ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 98 ՏN 008 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Այս մասին հայտնում է shamshayan.com-ը:

 

Վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը, ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Սմբատ Մանասյանը, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 24-ամյա Էդմոն Կոստանդյանը և Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Արշալույս Թանգամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Թանգամյանը գիտակցության չգալով մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/05/18/opel/2023378