Բրիտանիայում Մակդոնալդսի սևամորթ աշխատողին հեռացրել են աշխատանքից
Բրիտանիայում Մակդոնալդսի աշխատողին հեռացրել են՝ պատճառաբանելով, որ նա սևամորթ է
Բիրմինգհեմում Մակդոնալդս արագ սննդի սպասարկման կետում 18-ամյա Դիվայն Թենի պայմանագիրը չեն երկարացրել՝ պատճառաբանելով, որ նա սևամորթ է, գրում է metro.co.uk-ը:
Երիտասարդ աղջիկը պատմել է, որ նա աշխատում էր մեկ ժամում 5,19 ֆունտ ստերլինգ, որը հավաքում էր իր ուսումը ԲՈՒՀ-ում շարունակելու համար:
Նրա ղեկավար Ջասկարան Սինգխ Խելան ասել է, որ Մակդոնալդսի ղեկավարությունը դժգոհ է մի քանի սևամորթ աշխատողներից, հետևաբար մոտ 20 սևամորթ աշխատակիցներ պետք է հեռացվեն:
«Ես պարզապես շոկի մեջ եմ։ Անսպասելի է, որ նման դարում ռասիզմ կա և նման բացահայտ կերպով։ Սևամորթ լինելով՝ նման խտրականության ենթարկվելն ուղղակի շատ հուսահատեցնող և անընդունելի եմ համարում»,-ասել է Դիվայնը:
Նա արդեն դիմել է ընկերության ղեկավարությանը՝ տեղի ունեցածի մասին բացատրություն պահանջելով, սակայն նա դեռ սպասում է պատասխանի: