Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն
Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագէ մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան։