Ձմերուկի օգտակար հատկությունները

Ձմերուկի օգտակարության բուն պատճառը ցիտրուլինի պարունակությունն է, որը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը: Բացի այդ, ցիտրուլինը վերածվում է արգինին անվամբ ամինաթթվի, որը հրաշալիորեն սնուցում է սիրտը, արյունատար համակարգը եւ բարձրացնում է դիմադրողականությունը: Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։Ձմերուկի կարմիր գույնը վկայում է լիկոպինի առկայության մասին, որն իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Այն պարունակում է նաև տարբեր հանքանյութեր՝ հատկապես կալիում և մագնիում:
Ձմերուկը իջեցնում է արյան ճնշումը և լավացնում անոթների անցանելիությունը: Արյան ճնշման իջեցմանը նպաստում ե նաև այն, որ ձմերուկը օրգանիզմից դուրս է բերում աղերը: Այսպիսով, ձմերուկը լավ բուժիչ միջոց է հիպերտոնիայի սկզբնական շրջանի բուժման համար:

Ձմերուկը համարվում է օրգանիզմի համար օգտակար վիտամինների աղբյուր: Այն իր մեջ պարունակում է A, C և B6 վիտամիններ:

A վիտամինը շատ կարևոր է տեսողության համար

C վիտամինը  պայքարում է տարատեսակ վարակների դեմ

B6 վիտամինն օգնում է դիմադրողական համակարգին անհրաժեշտ հակամարմիններ արտադրել

Զգուշացում:Ձմերուկի կալորիականությունը ցածր է, սակայն ունի կշտացնող ազդեցություն։ Ձմերուկով ճաշելիս 2 ժամ առաջ և հետո խորհուրդ չի տրվում ուտել աղի ուտեստներ։ Աղը կապում է հեղուկը օրգանիզմում, ինչի հետևանքով ջրաշա ձմերուկը կարող է այտուցվածության պատճառ դառնալ և խոչընդոտել սրտի բնականոն աշխատանքին։