Վստահությունը ոստիկանների հանդեպ…

Խաչատուր Սուքիասյանը` ցուցարարներին. Ձեր պահանջները գրավոր ձեւակերպեք ու տվեք մեզ Այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը համեմատած հանգիստ է, հավաքի մասնակիցները զրուցում են ողջ գիշեր քաղաքացիների կողքին կանգնած նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ով ցուցարարներին հորդորում է իրենց պահանջները գրավոր տեսքով ձեւակերպել եւ հանձնել իրեն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ակցիայի կազմակեպիչներաը սակայն չեն տեսնում դրա անհրաժեշտությունը, նշելով, թե կազմակերպված ակցիայի առաջին իսկ օրվանից իրենց պահանջները նույնն են եղել եւ որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Թե ինչ զարգացումներ կստանան ակցիայի կազմակերպիչների ու մասնակիցների հետ տարվող բանակցությունները կներկայացնենք քիչ ուշ: Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում մասնակիցների վստահությունը ոստիկանների հանդեպ բավական ցածր մակարդակի վրա է, որի ապացույցն է` նոր աղբամանների թվի ավելացումը:

10011593_940432459332988_1676438222733734847_o 11012495_940432845999616_9059987482055196362_o 11062331_940432842666283_3346989454445739203_o