Լեհաստանի նախագահը որոշել է նվիրաբերել իր օրգանները

image

 

 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն՝ մահից հետո ինքը նվիրաբերելու է իր օրգանները, հայտնում է «Լեհական ռադիոն»:

«Ես սրանով իմ համաձայնությունն եմ տալիս մահից հետո իմ օրգանները ուրիշներին նվիրաբերելու համար»,- ասել է նախագահը Լեհաստանում փոխպատվաստողների սիմպոզիուի բացման ժամանակ:

Դուդան բոլոր լեհերին կոչ է արել դոնորի քարտ ստորագրել:

Աղբյուրը`news.am