Արմավիրցիները ևս միացել են բողոքի ակցիային
Ցուցարարներին ջուր եւ ուտելիք բաժանվեց :Քիչ առաջ ցուցարարները հայտարարեցին այն մասին, որ արմավիրցիները եւս միացել են բողոքի ակցիային եւ իրենց դժգոհությունն են հայտնում հենց տեղում: Ասվեց նաեւ այն մասին, որ Վաշինգթոնի հայությունը մտահոգ է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, նրանք իրենց սրտացավությունն են հայտնում պայքարի դուրս եկած ժողովրդին: Նշենք, որ այս պահին ցուցարարներին ջուր եւ ուտելիք է բաժանվում, տեղադրվել են նաեւ հովանոցներ` արեւից պաշտպանվելու համար: Ստեղծվել է նաեւ նեյտրալ զոնա լրագրողների համար, որն ընկնում է ոստիկանական պատի եւ աղբամանների միջեւ ընկած հատվածում: