Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

Հանրապետության տարածքում մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ին էապես չի փոխվի, 16-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 13-15-ին ժամանակ՝ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: