Միշտ եղեք սիրված ու գնահատված. Սերժ Սարգսյան
Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մեր երկրում պետական քաղաքականության եւ հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետեւողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները:
Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսեւորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն եւ մեծ եռանդ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, եւ թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված: