Թանգարանների մուտքն անվճար կլինի
Երեւանը մայիսի 16-ին կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:
Շաբաթ՝ մայիսի 16-ին, Հայաստանում գործող 110 թանգարաններում մուտքն ազատ կլինի մինչեւ կեսգիշեր: «Իսկ մայիսի 18-ին, բացառության կարգով, թանգարանները կաշխատեն ամբողջական աշխատանքային օրվա ռեժիմով, մինչեւ ժամը 18.00-ն, թեեւ սովորաբար երկուշաբթի թանգարանները չեն աշխատում»,-նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ակցիան կազմակերպվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ ԵԽ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: Հայաստանն առաջին անգամ այդ ակցիային միացել է 2005-ին: