ՍԱՊԾ-ն` Kinder-ում հայտնաբերված նյութերի մասին
Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության փորձագետները քաղցկեղածին տարրեր են հայտնաբերել Kinder շոկոլադում: Արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ շոկոլադի մեջ հայտնաբերվել են հանքային արոմատիկ յուղեր (MOAH), որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետաակն տեսչության մամուլի խոսնակ Նուրադ Առաքելյանը հայտնում է. «Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ գերմանական Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության մասնագետները Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել: Չնայած այն համգամանքին, որ շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին նյութերի մասին հաղորդագրություն չկա Սննդամթերքի և կերերի արագ արձագանքման միջազգային համակարգում՝ RASFF-ում, ինչպես նաև փաստը առայժմ չի հաստատվել որևիցե երկրի լիազոր մարմնի կողմից, այդուհանդերձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետևելու է հետագա զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան գործողություններ՝ իրազեկելով այդ մասին հանրությանը»:
Աղբյուրը՝ http://armlur.am/552103/