Հայաստանում վեց ամսում արձանագրվել է օձի խայթոցի 44 դեպք
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում տարեսկզբից մինչև հունիսի 30-ը գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկակա ն կազմակերպություններ, իսկ 36-ը` մարզային:
Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետևյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4,Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոց ձոր` 1: Տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին` մարտի 3-ին:
Աղբյուրը` http://orer.am/?p=212967&l=am