«Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալն ինքնավնասում է կատարել, պատճառներն անձնական են
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 34-ամյա Սահակ Սահակյանը երեկ երեկոյան ինքնավնասում էր կատարել: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ դատապարտյալն ինքնավնասում է կատարել որովայնի շրջանում, տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց:
Ըստ Գոռ Ղլեչյանի՝ դատապարտյալի վիճակը բավարար է: Ինքնավնասման պատճառների մասին չխոսեց, ասաց՝ անձնական էին:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/17/kosh/2052765