Համբուրգում բուժվող զինծառայող Արման Լազգիյանի վիճակում թեթևակի դրական տեղաշարժ կա
Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Մայիսի 30-ին կիրկանացվեն մ իջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Գերմանացի բժիշկները` մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում:
«Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժշիկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,-նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը:
Հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է: Վիրավորների բուժօգնությանը վերաբերող հարցերը շարունակում են առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում մնալ:
Աղբյուրը` http://orer.am/?p=204738&l=am