Հայաստանի տարածքում տեղումներն առաջիկայում կպահպանվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 25-ին առանձին շրջաններում, մայիսի 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգն ացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևանում մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 26-29-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=203373&l=am