ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Թ. Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»։
Աղբյուրը` http://orer.am/?p=203041&l=am