Փետրվարի 1-6-ը հանրակրթական դպրոցներում պահպանվել է աշակերտների 20-25% բացակայություն

Շնչառական  սուր վիրուսներով պայմանավորված`արձակուրդների երկարաձգումից   ու  փետրվարի 1-ից դասերի վերսկսումից հետո Հայաստանի հանրակրթական դպրոցներում պահպանվել է աշակերտների 20-25 տոկոս բացակայություն:
Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  Կրթության և գիտության նախարարության  հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Ամբողջ շաբաթվա ընթացքում պահվեց բացակայությունների այդ պատկերը, երկուշաբթի  պատկերը կփոխվի հաստատ»,- նշեց նախարարության հանրակրթության վարչության պետը:
Հիշեցնենք, որ դասաժամերի բաց թողնված քանակը վերականգնելու` լրացնելու  համար  նախարարությունը հայտնել էր, որ աշակերտները կպարապեն նաև շաբաթ օրերին:
Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ շաբաթօրյա պարապմունքները կլինեն ոչ թ ե մինչև ուսումնական տարվա վերջ, այլ  մինչև ապրիլի 10-ը:
«Դպրոցները ապրիլի 10-ով վերջացնում են, նույնիսկ կարող են  լինել դպրոցներ, որոնք ավելի շուտ կվերջացնեն, որոնք և՛ շաբաթ օրը կպարապեն, և՛ մեր առաջարկած մեթոդը, որ դասացուցակով դասերն ավելանան»,- նկատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:
Ըստ նրա` այս լրացումները, հիմնականում, արվելու են ավագ դպրոցներում սովորողների համար, որոնք ունեն 8-ժամյա պարապմունքներ:

 

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/02/06/narine-hovhannisyan/1923875