Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում մայիսի 23-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 23-ի գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+26,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+28,
Արարատում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+30,
Արմավիրում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +27+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +22+27։
Լուրեր Հայաստանից — NEWS.am