26-ամյա երիտասարդը ավտոտնակ մտնելիս 3-ամյա աղջկա է վրաերթի ենթարկել. նա մահացել է
Կոտայքի մարզում մայիսի 10-ին 3-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել ու մահացել:
Քննչական կոմիտեիցNEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ ի 242 հոդվածի 2-րդ մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ shamshyan.com-ի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հարություն Թովմասյանն իր վարած Վազ 21099 մակնիշի HB 624 E50 համարանիշի ավտոմեքենայով Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել դարպասների մոտ գտնվող, իր ազգական Լ. Մ.-ին, հասցրել նրան հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել է: