Բրազիլիան ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով
Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ ճանապարհով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
«Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարվեց, բռնություն տեղի ունեցավ, որն ամենևին ուրախալի չէ: Բրազիլիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան խնդիրը շատ զգայուն է, և այնպես չէ, որ Բրազիլիան կարող է ներառվել այս խնդրի լուծման մեջ»,-ասաց դեսպանը:
Աղբյուրը` http://orer.am/?p=197991&l=am