ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը հատելու փաստը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը հատելու փաստը։ Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 16-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքի մասին հույն լրագրողի հարցին՝ նախարարը նշել է, որ ոչ պատերազմական իրավիճակում հարեւանները պետք է հանդուրժողականություն դրսեւորեն բանակային զորավարժությունների ժամանակ օդային սահմանները խախտելու հարցում։ Օհանյանը հիշեցրել է, որ Թուրքիան գրեթե ամեն օր խախտում է Հունաստանի օդային սահմանը եւ անգամ խախտել է Հայաստանի օդային սահմանը։

«Սակայն մենք հանդուրժողականություն դրսեւորեցինք»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Անկարան իրավունք չուներ նման կերպ վարվել ռուսական օդանավի հետ։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  http://news.am