«Ժողովուրդ». Բուլկի Արամը միլիոնատերերից հինգ է պակաս. Նրա ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերերից հինգ է պակաս:
Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար եւ 2 հազար 244 եվրո: Նա հայտարարագրել է երեք ձեռնարկություններում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր:
Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ իբրեւ շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար:
Սակայն նման ունեցվածքի պարագայում անգամ Բուլկի Արամը Արցախի պաշտպանական բանակին փոխանցել է ընդամենը 417 հազար 941 հազար դրամ, կամ նույնն է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն է»:
Լուրեր Հայաստանից — NEWS.am