Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում
Հոկտեմբերի 24-ին և 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ից 29-ը կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, 26-ին և 27-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում 4-6աստ, 28-ին և 29-ին անձրևները կկրճատվեն, սակայն ամպամած եղանակն ու ցածր ջերմաստիճանները կպահպանվեն:Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը +8+11, ցերեկը +18+21, երեկոյան +13+15.