ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել բացել սահմանները հազարավոր սիրիացի փախստականների առաջ
ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել բացել սահմանները հազարավոր սիրիացի փախստականների առաջ, որոնք փախչում են Հալեպ նահանգից։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Շպինդլերը։
Նա նշել է, որ Թուրքիան պետք է կատարի իր միջազգային պարտավորություններն ու պաշտպանի մարդկանց, որոնք փախչում են մարտական գործողությունների գոտուց։
Նա նաև ասել է, թե կիսում է թուրքական իշխանությունների մտահոգությունները՝ փախստականների նոր ալիքի պատճառով, երբ երկրում արդեն 2.5 մլն փախստական կա։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ առաջիկայում երկիրն ակնկալում է մինչև 70 հազար փախստականների մուտք երկիր։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/09/un-turkey-refugees/1926382