Բավականին համոզիչ պատասխաններ էր տալիս. Ռ. Հակոբյանը՝ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպման մասին

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանն այսօր ևս շարունակում է հանդիպումներ ունենալ ԱԺ խմբակցությունների հետ: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի, Թևան Պողոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպումից հետո նա հրաժարվեց լրագրողների հետ խոսել: Փոխարենը Ռուբեն Հակոբյանը նշեց, թե բավականին համոզիչ պատասխաններ էր տալիս:
Հարցին, թե ինչպես է քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե դեռևս վերջնական որոշում չունեն և կկողմնորոշվեն լիագումար նիստում կայանալիք քննարկումից հետո միայն:
«Շատ կառուցողական հանդիպում էր, մենք բարձրացրինք հարցեր, որոնք մինչ այդ չէինք հասցրել տալ: Հարցադրումներին բավականին համոզիչ պատասխաններ էր տալիս, ինչպես օրինակ՝ մեզ հետաքրքրում էր, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն առկա օրենքներում, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների պաշտպանին, որն է այն նշաձողը, որտեղ չեն հակադրվում պետության և ՄԻՊ-ի շահերը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ Արման Թաթոյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/17/arman-tatoyan/1934622