Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ են նվաճել (ֆոտո)

Բուլղարիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի շրջանակներում երեկ պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Միհրան Հարությունյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։ 71 կգ քաշային Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Մայկալ Իզմիրլիսկիին։   Արդեն ¼ եզրափակչում Արթուրը 8:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ահմեդ Օսմանին, կիսաեզրափակչում Ալեքսանյանը նույն 8։0 հաշվով առավելության հասավ իրանցի Ամիրհոսեին Հոսեինի նկատմամբ։

Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 4:0 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցչին՝ երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:   Հաջորդ գոտեմարտերում Միհրանը պարտության մատնեց իտալացի Դավիդե Կասկավիլային և Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմին։ Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը 4:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալները: Հավելենք, որ արդեն այսօր մրցագորգ են դուրս գալու Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (85 կգ):

12592673_742311495870700_6932108079227784437_n-600x399 221606571454176591 artur-aleksanyan-1-600x338-600x338 mihran-harutyunyan-wrestler

 

 

 

 

 

Աղբյուրը՝ http://armlur.am/478578/