Ադրբեջանում պղծել են ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները

Ադրբեջանում պղծել են ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները։ Միջադեպը տեղի է ունեցել Մինգեչաուրում։

Ölkə.Az–ի փոխանցմամբ՝ զոհված Էլշան Ռզաեւի քույրը պատմել է, որ գերեզմանաքարերին շարժիչի յուղ են քսել։

«Մենք ամբողջը օճառով լվացեցինք, բայց մյուս գերեզմաններ այդպես էլ մնացին յուղոտված։ Մենք դա վիրավորական ենք համարում»,– ասել է կինը։ Մինգեչաուրի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ դժգոհները կարող են զբաղվել հարցի լուծմամբ։

Իհարկե զոհվածների նկատմամբ նման վերաբերմունքը ցուցադրում է ադրբեջանական հասարակության «բարձր հայրենասիրական ոգին»։