Այս տարի կվերակագնվեն Արփա-Սևան թունելի վթարված հատվածները, կկառուցվեն 300 կմ ջրագիծ և կոյուղագիծ

Ընթացիկ տարում հանրապետությունում իրականացվելու են աշխատանքներ՝ ուղղված ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմանը, ջրի կորուստների կրճատմանը, Արմավիր և Մեծամոր քաղաքների համար կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում շուրջ 300 կմ ջրագերի և կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցման աշախատանքների իրականացմանը: Բացի այդ, կառավարությունը նախատեսում է 2016 թվականին վերակագնել Արփա-Սևան թունելի առանձին վթարված հատվածները: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավմամբ, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմամբ, կայուն և հուսալի ջրամատակարարմամբ, ջրի կորուստների կրճատմամբ, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմամբ, նոր վարկային ծրագրերի ներգրավման շուրջ բանակցությո ւնների վարմամբ:
Խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքներում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովում, բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում։
Գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կիրականացվեն մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման կոյուղաջրերի մաքրման կայանների շինարարական աշխատանքներ։ «Արփա-Սևան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գետերից Սևանա լճի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով Սևանա լիճ ջուր տեղափոխող Արփա-Սևան հիդրոհամակարգային թունելի որոշ հատվածների վերականգնումը, վերանորոգումը և շինարարությունը։

 

 

Աղբյուրը` orer.am