Ժողովուրդ». ՃՈ-ի պահանջով Վարդան Այվազյանից կբռնագանձվի կես միլիոն դրամ
Ժողովուրդ»–ը 2015 թվականի նոյեմբերի 11 –ին գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունը կես միլիոն դրամի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ։ Անցած տարվա սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Աժ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 500 հազար դրամ։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀԿ-ական պատգամավորը կես միլիոն դրամ տուգանքի է արժանացել, քանի որ իր «Bently» մակնիշի 187ՕՕ11 համարանիշի մեքենայով Երևան-Սևաև ավտոճանապարհին թույլատրելի 90 կմ/ժ արագությունը կրկնակի գերազանցել է և ավտոմեքենան վարել է 183 կմ/ժ արագությամբ։ Դատարանը բավարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցը, պատգամավորից պահանջել է վճարել կես մլն դրամ տուգանքը»,–գրում է թերթը։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/01/30/joghovurd3/1915948