Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am