Ռուսաստանում գրիպի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Ռուսաստանում գրիպի զոհերի թիվը գերազանցել է 100-ը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009 թ. համաճարակի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
«Երեկվա դրությամբ 107 մարդ (մահացել է գրիպից), նրանցից 4-ը՝ հղի կանայք, 8-ը՝ երեխաներ»,- ասել է նա հինգշաբթի լրագրողներին: Սկվորցովան նշել է, որ «անխտիր բոլոր» մահացածները պատվաստված չեն եղել գրիպի դեմ, և, որպես կանոն, ուշ են բժշկի դիմել: Մեծ մասը խոզի գրիպով է հիվանդ եղել:
Նախարարի կանխատեսմամբ՝ գրիպի համաճարակը Ռուսաստանում կնահանջի մեկուկես շաբաթից և ամբողջովին կվերջանա փետրվարի վերջին:
Աղբյուրը` http://www.1in.am/1827366.html