Ջավախքում դաժան սպանությունը բացահայտվեց. 24-ամյա համագյուղացին նախ փորձել է գողություն անել

Արդեն հայտնել ենք,  որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել, մահացած են գտել 37-ամյա կնոջ ու նրա 3 անչափահաս երեխաներին:

Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է համագյուղացի, 1992թ. ծնված Նոդար Ա.-ն՝ կանխամտածված սպանություն իրականացնելու կասկածանքով: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նա հայտնել է, որ ցանկացել է գողություն անել, սակայն իրն նկատել են եւ փորձել են դիմադրել, ինչից հետո տեղի է ունեցել սպանությունը:

Համաձայն ՆԳՆ-ի տվյալների՝ սպանությունը քողարկելու համար Նոդար Ա.-ն փորձել է հրդեհել տունը, և առաջացած գազի արտահոսքից շնչահեղձ է եղել տան փոքրիկը:

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երրորդ մասով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն կատարելու հիմքով:

 

Աղբյուրը` http://shabat.am/article/65504/65504.html