Նոր մանրամասներ` «Վստրեչի Ապերի» տան դիմաց տեղի ունեցած վթար-վրաերթից. Տուժածներից մեկը Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունվարի 19-ին Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած վրաերթի և խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 15 փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանն է: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
shamshyan.com-ը հայտնում է նաև, որ BMW-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը բախվել է նաև Lexus մակնիշի 888 OՏ 88 համարանիշի ավտոմեքենային, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, ինչպես նաև նյութական վնաս է պատճառվել «Հուբերտոս» ՍՊԸ-ին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում