Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը ստիպված հետաձգեցին

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել էր, այսօր Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին հարցաքննվեց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը։ Վերջինիս ցուցմունքի ընթացքում նրա քրոջ՝ Մարիամ Պետրոսյանի ու սպանվածի աղջկա՝ Լուսինեի ինքնազգացողությունը վատացավ: Այդ ամենը հիմք դարձավ նիստի հետաձգման համար. մյուս նիստը կկայանա հունվարի 29-ին: Այդ օրը, հավանաբար, կհարցաքննվեն սպանվաների դուստրերն ու փեսան։

 

 

 

Աղբյուրը՝ http://armlur.am/474125/