Պակիստանում զինված հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի, կան վիրավորներ. լրատվամիջոցներ

Պակիստանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի համալսարաններից մեկի վրա զինված անձանց հարձակման հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 12 մարդ։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

 

Ինչպես հաղորդում է The Times of India-ն, Պակիստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Չարսադա քաղաքի համալսարանի վրա հարձակման չորս մասնակցի:Հաղորդվում է նաև մի դասախոսի զոհվելու և ուսումնական հաստատությունում գտնվող 50 մարդու վիրավորվելու մասին:Al-Jazeera-ի տվյալներով՝ երկու ուսանող է զոհվել:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանության աշխատակցի խոսքով, մի քանի գրոհայիններ դեռ գտնվում են համալսարանի հանրակացարանի շենքի երկրորդ և երրորդ հարկերում։The Guardian-ի հաղորդմամբ՝ հաղորդագրություններ կան, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թահրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը։2014 թվականին մոտակայքում գտնվող Փեշավար քաղաքում ավելի քան 130 ուսանող էր սպանվել։Նշվում է, որ օրեր առաջ իշխանությունները փակել են Փեշավարի մի քանի դպրոցներ տեղեկությունների ֆոնին, որ զինյալները հարձակում են նախապատրաստում:

pakkkk.thumb (1)

Աղբյուրը` http://www.tert.am/