«Արմավիր» ՔԿՀ-ում 36-ամյա կալանավոր է ինքնասպան եղել

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 2 մասնաշենքի 85-րդ խցում մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 36-ամյա Արմեն Փարսադանյանը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ Ա. Փարսադանյանը կալանավորված էր և մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

 

 

 

 

Աղբյուրը` hayeli.am