Հայաստանի ՔԿՀ-ներում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել. «Յուվեցի Կարոյի» փեսայի մոտ ա՞յլ ախտորոշում է
Հայաստանի ՔԿՀ-ներում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ին տեղեկացրին ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՔԿՀ-ներից մեկում հիվանդության մեկ դեպք է արձանագրվել, սակայն այլ ախտորոշմամբ: Այս պահին դատապարտյալը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:
ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալի ինքնությունը չասացին:
Մեր տեղեկություններով, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալը «Վերնիսաժի» գործով կալանավորված Գոռ Առաքելյանն է՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան:
Աղբյուրը` http://news.am/arm/news/306997.html