Արտակարգ իրավիճակ Արագած-Արթիկ ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենաներ և մոտ 200 քաղաքացի մնացել են ձնաբքի տակ

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 3 ժամից ավելի է ` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագած-Արթիկ ավտոճանապարհին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 60-ից ավելի տրանսպորտային միջոց մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել: Քաղաքացիների թիվն անցնում է 200-ը, որոնց մեջ կան կանայք, երեխաներ, մեծահասակներ:

Տեղում են միայն ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարները, ովքեր ՃՈ աշխտակիցների և քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ կարողացել են մի քանի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքի տակից, սակայն ձեռքով անհնար է աշխատանքներ կատարել, քանի որ նշված հատվածում սառնամանիք է, ձյուն է տեղում, իսկ քամին էլ իր սև գործն է անում:

Ճանապարհը սպասարկող Արագածի Ճանշինը, որի ղեկավարն է Ռաֆիկ Մարտիրոսյանը, չի բարեհաճում ժամանել նշված վայր, քաղաքացիներն էլ ամենավերջին խոսքերով հիշում են նրան: Մի քանի քաղաքացիներ էլ ասում էին. «Ճանապարհը պետք է մաքրի «Լոբին», նկատի ունենալով Ռ. Մարտիրոսյանին, քանի որ նրա ածական անունը «Լոբի» է, բայց էնքան չի մաքրել, որ 5-6 կմ ճանապարհին առաջացել են «լոբու մարգեր», երևի տեղի Ճանշինի ղեկավարը ուզում է այս ճանապարհները համապատասխանեցնել իր մականվանը»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհը տեղի ճանշինականների շնորհիվ մաքրվել է և մեքենաները կարողանում են անվտանգ երթևեկել, իսկ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի առաջի հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և մեքենաների անվադողերը պարտադիր լինեն ձմեռային:

 

71e2f9872a75bde882e70a8530f6418d 398bbf238b2b7af9ec7170eda03a3c98 1c413d6160ea468d7f81417f142736ca 02 03 04 4eae7a1b609f93d257406498acbd5c58 6a3673e6c2c06f1992c4a77ec86a8ef8 46bcde987028ce44683e5daa275b6f5a