Հայաստանի ԱԺ-ն ընդունել է «Գյուղացիական կոոպերատիվների մասին» օրինագիծը
Հայաստանի խորհրդարանը երրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է «Գյուղացիական կոոպերատիվների մասին» օրինագիծը: Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 8-ը, իսկ 4-ը ձեռնպահ են մնացել:
Ձեռնպահ են մնացել «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները, հայտարարելով, որ օրինագիծը չի կարելի քվեարկության դնել նման անմշակ խմբագրությամբ:
Օրինագիծը տալիս է գյուղացիական կոոպերատիվ հասկացության սահմանումը: Մասնավորապես նշում են, որ կոոպերատիվի անդամները՝ իրավաբանական կամ չափահաս ֆիզիկական անձինք, կարող են օգտվել համատեղ ունեցվածքից, դրա օգնությամբ ապրանքներ արտադրել ու արտոնյալ գներով գնել դրանք: Կոոպերատիվները գործում են նախնական ու ընթացիկ անդամավճարների հաշվին:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը՝ պետական ծրագրերով (այդ թվում արտասահմանյան վարկերով ) գյուղատնտեսական տեխնիկան առաջնահերթ կարգով հենց կոոպերատիվներին է տրամադրում՝ գյուղացիների համագործակցությունը խրախուսելու համար:
Աղբյուրը` http://news.am/