Դեղերի մասին օրենքով խստացվելու է և՛ հաշվառումը, և՛ տրամադրումը, և՛ դուրսգրումը. առողջապահության նախարար

4500_3.thumb

 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի երկրորդ ընթերցմամբ կընդունվի դեղերի մասին օրենքը, որն  ընդգրկում է ամբողջ շղթան՝ դեղերի ստեղծումից, մինչև հիվանդին, շահառուին  հասնելը և կիրառման  ձևը:
Ըստ նրա  բոլոր հարցերի պատասխանները համապարփակ կարտացոլվեն նոր օրենքով:Ինչ վերաբերում է կեղծ դեղերի առումով քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա նա ասաց, որ դա քննարկվելու է:

 

«Վարչական տարբեր լծակներ կան, որոնք առայժմ չեն կիրառվել և նոր օրենքով բավականին խստացվելու է և հաշվառումը, և տրամադրումը և դուրսգրումը: Այս բոլոր օղակները այդ մեծ շղթայում պետք է ունենան վարչական լուրջ վերահսկողություն և կարծում եմ, որ խնդիրների մեծամասնությունը հնարավոր կլինի լուծել նոր օրենքի շրջանակներում»,-հավելեց նախարարը։

 

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/02/18/muradian/1935921