«Ժամանակ». Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորվածների թիվը ոչ թե 40 է, այլ 30

«Մամուլում մի քանի օր է՝ տեղեկություններ են հրապարակվում, որ Երևանի Նորք-Մարաշ համայնքում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորվածների թիվն անցնում է 40-ը, սակայն երեկ գործում ներգրավված Խաչիկ Ավետիսյանի, Նելլի Մինասյանի և մյուս աղջիկների պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ ասաց, որ իր տվյալներով՝ այս պահին կալանավորվածների թիվը 30 է, սակայն այն կարող է ամեն պահի փոփոխվել։ Փաստաբանը նաև տեղյակ չէր, թե որքանով են հիմնավորված տեղեկությունները, որ նոր կալանավորվածների թվում նախկին պաշտոնյաներ կան»,–գրում է թերթը։

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/