Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը
Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է Ս. Փարաջանովի թանգարանում փետրվարի 5-ին տեղի է ունեցած Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ժամանակ:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար է ընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը:
Աղբյուրը` http://shabat.am/article/26918/26918.html