Ինչ վիճակում է գտնվում Արարատում խոշոր վթարի ենթարկված մարդադատատ ավոտբուսի վարորդը
Այսօր առավոտյան Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված չորս հոգուց երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Արտաշատի բժշկական կենտրոն փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը:
«Այս պահին հիվանդանոցում է գտնվում միայն վարորդը, ով ունի սրունքի ոսկրերի բաց կոտրվածք: Այժմ տեղի է ունենում վիրահատությունը: Երեք ուղևորների վիճակը բավարար է եղել, նրանք ստացել են ամբուլատոր բուժում և դուրս են գրվել հիվանդանոցից»,-ասաց փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչան գյուղի բնակիչ, 61-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած Mitsubishi Chariot մակնիշի 31 ՕՍ 314 համարանիշի, Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 46-ամյա Սահակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 MA 822 համարանիշի ավտոմեքենաները և 30 97 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը:
Նշենք, որ մարդատար ավտոբուսի վարորդը՝ Երևանի 63-ամյա բնակիչ Սիսակ Պողոսյանն է:
Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել Mitsubishi-ին, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է բնակելի տան և խանութի պատին, փլուզել այն և մասամբ հայտնվել խանութի տարածքում՝ վնասելով նաև բետոնե հատվածը:
Աղբյուրը` http://shabat.am/