7 Հունվար, 2016 17:21 Ֆրանսիայի վարչապետ. Ահաբեկիչներին պետք է զրկել քաղաքացիությունից

Ֆրանսիային օրենք է պետք, որը ահաբեկչներին կզրկի քաղաքացիությունից: Այս մասին նորից հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է BFMTVհեռուստաալիքը:
Վարչապետը պաշտպանում է արդարադատության նախարար Կրիստիանա Տոբիրիայի զանգվածային փոփոխությունների նախագիծը եւ հակաահաբեկչական օրինագիծը: Նախագիծը թույլ է տալիս խուզարկել ուղեբեռն ու գիշերային խուզարկումներ իրականացնել:
Օրինագիծը չի չեղարկում ո՛չ Ֆրանսիայում ծնված երեխայի ծնողների քաղաքացիությունը, ո՛չ երկքաղաքացիությունը: «Այն ուղղված է լինելու միայն դատապարտված ահաբեկիչների դեմ, ֆրանսիացիների, որոնք որոշել են հարձակվել ֆրանսիացիների վրա»,- հավելել է Վալսը:
Հիշեցնենք, որ այդ գաղափարը պաշտպանում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սակայն սոցիալիստական կուսակցության շարքերում տարաձայնություններ կան այդ հարցով: Կուսակցության միասնական դիրքորոշումը կներյակացվի եկող շաբաթ, փոխանցում է Le Figaro-ն:

 

 

Աղբյուրը` orer.am