Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունն ավարտվեց. սկսվել է քվեների հաշվարկը

Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին փակվել են 1997 ընտրատեղամասերի դռները, քվեարկությունն ավարտվել է եւ քիչ հետո սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:

Ժամը 17-ի դրությամբ քավեարկությանը մասնակցել էր 1 մլն 5 հազար 333 քաղաքացի, որոնցից Երեւանում՝ 305368 քաղաքացի:

Ընտրությունների մասնակիցների նախնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21-ից հետո:

Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, եւ 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։

 

 

 

 

Աղբյուրը`  news.am