ԻՊ-ի զինյալները գլխատել են իրենց 50 համախոհներին. լրատվամիջոցներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գլխատել են իրենց 50 համախոհներին, գրում է LifeNews-ը՝ Al Sumaria իրաքյան հեռուստաալիքին հղումով։

Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները նման կերպ են վարվում իրենց համախոհների հետ, սակայն այս անգամ դա կապված չի եղել մարտադաշտը լքելու կամ վախկոտության հետ։

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ նրանց գլխատել են, քանի որ վերջիններս հրաժարվել են իրաքյան Էր Ռամադիում մարտերի ընթացքում պայթուցիկներով համալրված գոտիներ կապել։

 

timthumb

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/