Թմրամիջոցը՝ կիսագուլպայում

Հուլիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հայկ Վ.-ին, ում  խուզարկության ընթացքում կիսագուլպայի միջից հայտնաբերվել է 12 մլ. տարողության ներարկիչ՝  շագանակագույն հեղուկ զանգվածով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Վ.-ն հայտնել է, որ նշվածը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` http://www.police.am/news/view/%D5%A9%D5%B4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A8%D5%9D-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%AC%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4070716.html