Այսօր Փախստականների համաշխարհային

Ամեն տարի հունիսի 20-ին աշխարհում նշվում է Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000-ին: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ու տարածաշրջաններ նշել են փախստականներին նվիրված հիշատակի օրեր կամ նույնիսկ շաբաթներ: Ամենահայտնին Աֆրիկյան փախստականների օրն է, որը նշվում է հունիսի 20-ին մի քանի երկրներում: 2000-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հատուկ բանաձեւ՝ համերաշխության դրսեւորում Աֆրիկայի հետ, որտեղ փախստականների մեծ քանակություն կա ու որը ավանդաբար մեծահոգի է նրանց նկատմամբ: Ըստ տվյալ բանաձեւի, Գլխավոր ասամբլեան 2001-ին նշեց 1951-ին կնքված Փախստականների կարգավիճակի մասին հռչակագրի հիսուներորդ տարեդարձը: Հենց այդ նույն ժամանակ էլ Աֆրիկյան միասնականության կազմակերպությունը համաձայնեց, որ Փախստականների համաշխարհային օրը նշվի Աֆրիկյան փախստականների օրվա հետ միաժամանակ՝ այսինքն հունիսի 20-ին, հայտնում է Calend–ը: ՄԱԿ-ը 2017 թվականին կփորձի բնակության մշտական վայրում բնակեցնել ռեկորդային թվով փախստականների՝ 170 հազար մարդու: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 13-ին: Խոսքը վերաբերում Է այն փախստականներին, որոնք չեն կարող վերադառնալ տուն կամ Էլ ինտեգրվել այն երկրում, որտեղ նրանք որոշել են բնակություն հաստատել:

ՄԱԿ-ի վարչությունում իրենց հերթին անհրաժեշտ են համարում այս կատեգորիայի փախստականներին վերաբնակեցնել երրորդ երկրներում: Ըստ որում, ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ փախստականների այս խումբը, որն ամենից շատ վերաբնակեցման կարիք ունի, 2015 թվականին կազմել Է 134 հազար, իսկ 2014 թվականին՝ 104 հազար: Բացի դրանից, զեկույցում նշված Է, որ 2019 թվականին այդ փախստականների թիվը կարող Է հասնել 1,19 միլիոնի: Փախստականների թվում, որոնք ՄԱԿ-ի կարծիքով՝ վերաբնակեցման առաջնահերթ իրավունք ունեն, առաջին տեղում են Սիրիայից գաղթածները, որոնք կազմում են ընդհանուր թվի 20 տոկոսը: Հաջորդ տեղերն զբաղեցնում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Իրաքից եւ Սոմալիից գաղթածները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: